Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
08.10.2013 | 01:14

...թե ԲՀԿ-ում ապատիկ վիճակ է, այսպես կոչված, քաղաքական թևի համար, որն իբր պատրաստվում էր քաղաքական թևն ուժեղացնելու, ՀՀԿ-ի նման գործադիր մարմին ստեղծելու, որը կուսակցությունը կգաղափարայնացներ, որոշումներ ընդունելու, կատարելու «առաքելությունը» կվերցներ իր վրա: Սակայն այդ առումով որևէ էական տեղաշարժ կուսակցությունում չկա, և քաղաքական թևի մի քանի ներկայացուցիչներ չեն բացառում, որ ինչ-որ «իքս»` անհրաժեշտ պահի իրենք դուրս կգան կուսակցությունից:

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ